▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ մարդիկ քարանձավների համար ապօրինի տոմս են վաճառում և դրա միջոցով գումար աշխատում. Արմեն Ամիրյան

«Ցանկացած քարանձավի կամ պատմամշակութային հուշարձանի պատշաճ մակարդակով շահագործում կիրականացնի, եթե այն օգտագործվի ճիշտ խաղի կանոներով և տուրիզմի զարգացման համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Վերջինս անդրադարձավ նև  քարանձավները վարձով տալու և այդպիսով զբոսաշրջությունը զարգացնելու մասին նախաձեռնությանը, որը շատերի կողմից քննադատության էր արժանացել:

«Դա շատ կարևոր է։ Մենք արձանագրել ենք, որ մարդիկ գումար են վերցնում, որ զբոսաշրջիկներն այնտեղ մտնեն։ Այսօր մեր քարանձավներն անմխիթար վիճակում են։ Նրանք ապօրինաբար տոմսեր են վաճառում, դրա միջոցով գումար վաստակում։ Ո՞վ է դա վերահսկում։ Ոչ ոք։ Ունենալով հստակ պայմանագրեր, պայմանավորվածություններ՝ մենք կկարողանանք վերահսկել այն եւ ապահովել հետագա գիտահետազոտական աշխատանքների իրականացումն այդ քարանձավներում, եւ այդ քարանձավների նշանակության մասին տեղեկությունը կտարածենք ամբողջ աշխարհում:Թույլ տանք, որ ապօրինի գումարային շրջանառություն լինի՞։ Կարծում եմ, որ ոչ։ Մրցույթը հենց այդ նպատակով է: Բոլորին, ովքեր կողմ են կամ դեմ քարանձավը վարձակալությամբ հանձնելուն, ապրիլի 19-ին ժամը 14։00-ին նա հրավիրել է նախարարություն՝ զրուցելու»,- ընդգծել է Ամիրյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել քարանձավները վարձակալությամբ հանձնելու նախաձեռնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее