Ամփոփելով սեպտեմբեր ամիսը՝ ներկայացնում ենք հեռուստալսարանի չափում իրականացնող աշխարհում հեղինակավոր երեք ընկերություններից «Նիլսեն Ադմոսֆեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության «Ադմոսֆեր Արմենիայի» տրամադրած տվյալները, որտեղ տոկոսային տվյալներով արտացոլված են հայաստանյան ամենադիտված հեռուստաալիքներն ու հաղորդումները։
Գրաֆիկներում ներկայացված են միայն մայրաքաղաքի տվյալները, իսկ մոնիտորինգի առարկան եթեր հեռարձակվող հաղորդումների հիմնական թողարկումներն են։
Եվ այսպես, 2016 թվականի սեպտեմբեր ամսվա ամենադիտվող հեռուստաալիքը եղել է «Արմենիա TV»-ն՝ շուկայի 13.32 տոկոս մասնաբաժնով: Երկրորդ տեղում «Շանթ»-ն է, երրորդում՝ «ATV» հեռուստաալիքը:
Լրատվական հաղորդումներից ամենադիտվողը սեպտեմբեր ամսին եղել է «Ժամը» լրատվականը, որը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Երկրորդ տեղում «ATV»-ի «Այսօր»-ն է՝ 16.19 տոկոսով: Երրորդ ամենադիտվող լրատվական հաղորդումը «Շանթ»-ի «Հորիզոնն» է:
Սեպտեմբեր ամսվա ամենադիտվող սիթքոմները եղել են «Ֆուլ հաուսը» ու «Տնփեսան»:
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ