a1plus.am-ը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այս պահին վարչական դատարանում վիճարկում է ԿԸՀ որոշումը, որով մերժվել էր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժի պահանջը։
Այն է՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ, թե՝ ոչ:
ՕՐՕ դաշինքի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբան Լևոն Օհանյանը, և Հրայր Ավանեսյանը։ ԿԸՀ-ն պատասխանող կողմն է, ներկայացուցիչը հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանն է։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


