▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է մեր շոու բիզնեսի թիվ մեկ խնդիրը

Մերօրյա շոու բիզնեսը գնալով անկում է ապրում ու գնալով էլ ավելի անհետաքրքիր է դառնում։ Կան բազմաթիվ խնդիրներ, բայց այդ խնդիրներից կա ամենագլխավորը. կամ սերնդափոխություն տեղի չի ունենում, կամ եղածը նախորդներից վատն է։  Սա շատ գլխավոր խնդիր է, որի լուծումը մեկն է` որակ բերել, ստեղծել որակյալ երգեր ու հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել։  Հանրությունը հոգնել է միապաղաղ, միանման ու անհետաքրքիր երգերից, չկա այլընտրանք, չկա նորություն։ Իսկ այս ամենին ավելի շատ է խանգարում մեր աստղերի «Աստղային հիվանդությունը», որը ստիպում է հին աստղերին երևակայել ու ճանապարհ չբացել նորերի համար։  Իհարկե, ոչ մեկ էլ չի ցանկանում տեղը զիջել ուրիշին՝  իրան զրկելով ահռելի գումարներ աշխատելու բերկրանքից։  Իսկ ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի։ Հարցի պատասխանը մեկն է՝ երկար չի դիմանա ամուր հիմքեր չունեցող ծերացող շոու բիզնեսը։ 

Արամ Մանուկյան

 Արամ Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее