▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է ժողովուրդը, 30 հոգանոց խմբա՞կը, որը Ջաբրայիլը Քարվաճառից չի տարբերում․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է 

 

«Մոլի նիկոլականների համար փաստորեն, ժողովուրդը երկրի հոգեւոր առաջնորդները չեն, արժանապատվություն ունեցող քաղաքացիները չեն, այլ 5000 երեխու գլուխ կերած դավաճանին սատարողները։ Միգուցե մտածում եք դու՞ք եք ժողովուրդ: Պատգամավորներ, որոնք ոչ մեկ չի ճանաչում։ Որոնց գոյության մասին տեղեկանում ենք հերթական տգետ մտքի առկայծմամբ։ Դուք 2018-ին փողոց դուրս եկած մարդկանց անվանեցիք ժողովուրդ։ Հիմա ձեր իսկ չափանիշով։ Ո՞րն է ժողովուրդը. արժանապատվություն ունեցող հազարավոր քաղաքացինե՞րը, թե 30 հոգանոց խմբա՞կը, որը Ջաբրայիլը Քարվաճառից չի տարբերում։ Ի դեպ ձեր ու ձեր շեֆի հայելային արտապատկերն է՝ հայրենիքը չճանաչող, քարտեզ չիմացող, տեղանքին անտեղյակ։

Դուք ձեզ ձայն տվածների ու փողոցում հավաքվածների անգամ 5 տոկոսի աջակցությունը չունեք։ Այլապես՝ ձեր իսկ չափանիշով դատեք՝ փողոցում ինչի համար ավելի շատ մարդ կա՝ հայրենիքի թե անհայրենիքների խմբակի»։

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее