▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է ձեր նպատակը. կանխել վարակի տարածո՞ւմը, թե հնարավորինս շատ գումար քերել՝ ստիպելով թեստավորվել. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-3/anahit_avanesyan.jpg

«ՀՀ առողջապահության նախարարություն, ե՞րբ Հայաստան կժամանի ձեր իսկ հայտարարած Ֆայզերը (հունիսի սկզբից նաև Ջոնսոնի մասին խոսակցություն կար): Հստակ ժամկետ ասեք: Եվ ինչո՞ւ է այսքան ուշանում:

Երկրորդ. Ինչո՞ւ չի սահմանափակվել դեպի ՀՀ մուտքը չպատվաստվածների, առավել ևս ռիսկային երկրների քաղաքացիների համար:

Երրորդ. հենց հիմա երկու դեղաչափ երկու ամիս առաջ ստացած ֆրենդս Կովիդով հիվանդ է: Հայաստանում չի, բայց ի՞նչ կապ ունի, եթե փաստացի պատվաստված մարդը կարող է հիվանդ կամ վարակակիր լինել: Եվ ուրեմն, ո՞ր տրամաբանությամբ պատվաստվածները չպիտի պարտադիր թեստավորվեն ամիսը երկու անգամ, ինչպես չպատվաստված դասախոսներին և ուսանողներին եք հարկադրում:

Չորրորդ. ես կարող եմ այսօր թեստ հանձնել, վաղը վարակվել: Ինչո՞ւ ամիսը երկու թեստ:

Ո՞րն է ձեր նպատակը. կանխել վարակի տարածո՞ւմը, թե հնարավորինս շատ գումար քերել՝ ստիպելով թեստավորվել:

Ինչո՞ւ է ձեզ թվում, որ մարդիկ չեն ուսումնասիրում, տեղեկանում, թե այլ՝ զարգացած երկրներում համավարակը ոնց են կառավարում, ԻՆՉ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ ԵՆ կիրառում, ինչ սահմանափակումներ, որ պաշտպանվեն վարակից:

Հայաստանի որդեգրած ոճն է՝ պետությունը չծախսվի, բիզնեսից ու տուրիզմից եկող փողը չկտրվի, ինչ բերել ենք, ստիպենք պատվաստվեն, որ ցուցանիշ ապահովենք:

Դա վաշխառու սպեկուլյանտի ոճ է, ոչ թե սեփական պետության քաղաքացիների առողջության համար հոգ տանելու:

Զրոյական մակարդակի ախտահանում, գրեթե բացակայող վերահսկողություն, որ հանրային վայրերում դիմակ կրեն, մասսայական միջոցառումների վրա աչք փակում, պատվաստանյութեր, որոնք սահմանափակում են ՀՀ քաղաքացու տեղաշարժը դեպի Եվրոպա, բացառությամբ Աստրազենեկայի, որը կամ արգելված է իրապես հոգատար առողջապահական համակարգ ունեցող երկրներում կամ էլ 55֊ից բարձր տարիքային շեմի համար է միայն կիրառվում: Ինչո՞ւ: Պատասխան տվեք:

Եվ վերջում, տպավորություն է, որ մեր քաղաքացիների սոցիալական վիճակի մասին պատկերացում չունեք (մոռացաք իշխանական աթոռին հայտնվելուց հետո), որոշել եք քերել տեղից մի կերպ գոյատևող մանկավարժներին և ուսանողներին, որոնք աշխատում են, որ մի կերպ վարձը վճարեն:

Նորից եմ հարցնում. ո՞ւր է ձեր հայտարարած պատվաստանյութը:

Ձեր պարտավորությունները մեր գրպանի հաշվին մի արեք:

Ձեր թերացումները (վերահսկողության) ու բյուջե լցնելու համար թողած ազատությունը (օտարերկրացիների մուտք, բազմամարդ միջոցառումներ, հանրային սննդի վայրերում սեղանների անթույլատրելի հեռավորություն և այլն) մեր վրա թեստ ծախելով մի լղոզեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее