▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրինազանցը».Նիշանյանը լուսանկար է հրապարակել

Թուրքիայի Ֆոչայի բաց ռեժիմի բանտից հուլիսի 14-ին փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ֆեյսբուքյան էջում իր լուսանկարն է հրապարակել` «Օրինազանցը» վերտառությամբ:

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել: Նախնական տեղեկություններով՝ Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:

Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее