Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ազատագրված տարածքների թեման կրկին նետվել է դաշտ:
Մի անգամ էլ ասեմ, չկա հիմա ոչ մի ազատագրված տարածք, կա Արցախ իր ամբողջական տարածքով, և մի քանի դեռ օկուպացիայի տակ գտնվող տարածքներ (Շահումյան, Մարտունիի մի մասը, Մարտակերտի մի քանի գյուղ):
Որևէ զիջում անելու հայերը չունեն, առանց այն էլ ինսունականներին զիջվել են/հայաթափվել են Շամխորի, Խանլարի, Դաշկեսանի շրջանները, Նախիջևանը, ազերիկներին են տրվել Բաքվի և Գանձակի հայերի կուտակած հսկայական ֆինանսական ռեսուրսները և անշարժ գույքի մի ամբողջական կապիտալ:
Եվ վերջին ամենակարևոր փոփոխությունը: Այս անգամ հայոց բանակը պաշտպանեց Ադրբեջանի ագրեսիայից Արցախի արդեն այժմյան տարածքը:
Մարդիկ զոհվել և հերոսացել են պաշտպանելով Ջրականի և Վարանդայի հայկական տարածքները:
Ժամանակին արյունը թափվեց այս տարածքները ազատագրելու համար, իսկ այժմ` այս տարածքները պաշտպանելու համար:
Երկու անգամ հայը ապացուցեց այս հողի տեր ու տիրական լինելը: Այդ հողը պահելու համար զոհվելու պատրաստակամությունը:
Ու ամենառաջնային հարցը, որով հիմա պետք է զբաղվեն մեր գալստուկավորները դա Արցախի Շահումյանի շրջանի դեօկուպացումն է և վերադարձն Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ:
Պարոն նախագահ, ասեցիք . «Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ»:
Համաձայն եմ:
Եվ դրա համար, այսուհետ և հավերժ Աղդամը մեր բոլորիս հայրենիքն է: