ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր այցը Աստանա իրականացրել է էկոնոմ կլասի չվերթով, այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատելաոճը. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Նա միայնակ է գնացել, ու այս առումով ծախսերը միանշանակ կրճատվելու են։ Պատվիրակության կազմի թիվն էլ պայմանավորված է լինելու միայն ու միայն անհրաժեշտությամբ։ Որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր չի մեկնելու», - ասաց Աղաջանյանը։

Վերջինիս խոսքով` որպես աշխակազմի ղեկավար ինքն է որոշում այդ հարցերը, և եթե փոխվարչապետն էկոնոմ կարգով է երթևեկում, ապա մնացած բոլոր նախարարները ևս պետք է այդպես երթևեկեն:


