▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկը չի կարող իմ աշխատանքը որակել անորակ կամ ռաբիս տերմիններով. Գրիգոր Կյոկչյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի նոր՝ «Իմ սիրտը լիքն ա» երգը շարունակում է թեժ քննադատությունների  կիզակետում մնալ, այս անգամ թիրախը երգի խոսքերն են, որի հեղինակն է Գրիգոր Կոկչյանը: Թեմայի շրջանակներում կապ հաստատեցինք Գրիգորի հետ, ով մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ տվյալ երգի, ապա նաեւ այսօրվա հայկական երգարվեստի նկատմամաբ քննադատություններին:

«Կարծում եմ Հռիփսիմեի հետ մեր համագործակցությունը ստացված է եւ երգը վատը չէ: Հազիվ թե որեւէ մեկը փաստարկ կարողանա բերել՝ բացատրելով, թե խոսքերի ո՞ր հատվածն է անգրագետ: Անկեղծ ասած՝ քննադատություններին ու մեկնաբանություններին չեմ հասցրել շատ հետեւել, միայն ականջիս են հասել երգի մի հատվածի հետ կապված անճշտությունները. Շատերը երգի՝ «Իմ շորի վրա իր օծանելիքն ա» խոսքերը սխալ են հասկացել՝ ընկալելով «Իմ շորի վրայի օծանելիքն ա», սակայն, կարծում եմ, ես մեղավոր չեմ, որ մարդիկ ճիշտ չեն հասկացել, փոխարենը կարող են ավելի ուշադիր լսել, այլապես նման մեկնաբանությունները սիրողական են ու բամբասանքի բնույթ են կրում: Թող որեւէ մեկը գա ինձ ցույց տա մի անգրագետ խոսք ու ես անձամբ ներողություն կխնդրեմ»,- նշեց Գրիգոր Կոկչյանը:

Անդրադառնալով վերջերս անընդհատ քննդատվող հայկական շոու բիզնեսին, ներկայացվող երգերին ու երաժշտական ճաշակին՝ Գրիգորը նկատեց.

«Ես աշխատում ու վաստակում եմ այս ասպարեզում, ու կարծում եմ, որ որեւէ մեկը չի կարող իմ աշխատանքը որակել անորակ կամ ռաբիզ տերմիներով: Այսքան  ժամանակ ես ծախսել եմ տասնյակ հազարավոր դոլարներ, ներկայացրել եմ մի քանի տեսահոլովակ, որոնք գուցե շատերի կողմից չեն սիրվել, բայց ոչ մեկ չի կարող ասել, որ անճաշակություն են: Մեր երկրում ես եվրոպական երաժշտություն եմ ներկայացրել, որը փաստացի չի սիրվել, քանի որ իմ տեսահոլովակը մեկ տարում է գրանցել այնքան դիտում, որքան նույն Հռիփսիմե Հակոբյանի քննադատությունների արժանացած տեսահոլովակը գրանցեց 2 օրում: Ստացվում է, որ չնայած մարդիկ քննարկում ու քննադատում են, բայց լսում են այսօր մեծ տարածում գտած կոմերցիոն երաժշտությունը: Ես ապրում եմ Երեւանում ու դեռ ոչ մի անգամ ոչ մի մեքենայից չեմ լսել իմ երգերը, բայց նույն Հռիփսիմեի վերջին երգը միայն թողարկման օրը երկու մեքենայից հասցրեցի լսել: Մարդիկ կոմերցիոն երաժշտություն սիրում են լսել, երգիչներն էլ ներկայացնում են այն, ինչ մարդիկ են սիրում»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝Ես այն երգչուհին եմ, ով կարիք չունի նմանակելու այս կամ այն երգչուհուն. Հռիփսիմե Հակոբյանը մեկնաբանում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее