▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը «տուշոնկա ուտող է»»․ Սերժ Սարգսյան

Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ խոսելով գեներալ Մամվել Գրիգորյանի մասին, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ նրա վաստակը շատ մեծ է․ «Որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի։ Գրիգորյանն այնքան մեծ հեղինակություն է ունեցել պարզ զինվորների, ընդհանրապես զինվորականների շրջանում, որ երբ Ապրիլյան պատերազմի առաջին-երկրորդ օրը մի քանի հազար երկրապահներով գնացել, հասել էր Ստեփանակերտ, ինձ պարբերաբար զեկուցում էին, որ զորքում ոգևորություն է տիրում, տարածվում էր՝ «տղերք, Մանվելը հասել է»։ Դրանից ավելի մեծ վաստակ ո՞վ է ունեցել»,- նշել է Սարգսյանը։

Դիտեք նաև՝

Թե ինչու 2018-ին Հանրային ռադիո ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է․ «Քրեական գործ հարուցվել է։ Այդպիսի շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ եթե շատ կոշտ միջոցների ես գնում, փողոցում մարդկանց քանակն ավելանում է։ 2016-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը։ Շատերը խորհուրդ էին տալիս մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ասում էի՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ 30-ից ավելի դիակներից հետո հասարակությունում տիրող իրավիճակը։ Կմարսեինք արդյոք, թե ոչ։ Ինձ ասում էին՝ դուք վտանգում եք իրավիճակը, ասում էի՝ ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան՝ երկրի ապագան։ Փառք Աստծո, կամաց-կամաց ամենը մարվեց։ Մեղավորները ստացան արժանի պատիժը։ Գիտեք, հետահայաց միշտ էլ կարելի է ասել՝ այ եթե այսպես անեիք, լավ կլիներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее