▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդիս ինձնից հեռու է ապրում. նրա «պապ ջան»-ն ինձ նոր կյանք տվեց. Ռուդոլֆ Ղևոնդյան

Life.panorama.am-ը զրուցել է  դերասանի Ռուդոլֆ Ղեւոնդյանի հետ, ով նշում է ծննդյան 65-ամյակը: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Օրս սկսել է որդուս՝ իմ միակի շնորհավորանքով, ով ինձնից հեռու է ապրում: Առավոտյան 06:05-ին նա զանգեց ինձ ու իր ձայնը լսելով՝ արթնացա: Ինձ սրանից ավելի երջանկություն պետք չէ, տղաս իմ ուժն է, իմ ամեն ինչը: Շատերը ասում են, թե թոռն ավելի քաղցր է, բայց ինձ համար այդպես չէ՝ թոռներիս էլ եմ շատ սիրում, բայց տղուս ոչ մեկը չի հասնի: Այսօր էլ տղայիս ասած «պապ ջան»-ն ինձ նոր օր ու նոր կյանք տվեց»,- պատմեց դերասանն ու շարունակեց.

«Այսօր օրս կշարունակեմ մեծ հորաքրոջս ընտանիքի հետ, քանի որ երեկ նրա ծննդյան օրն էր ու մեզ մոտ արդեն ավանդույթ է ամեն տարի իմ ծննդյան օրը նշել երկուսիս տարեդարձները: Ինձ խաղաղ եմ զգում, երբ հարազատներովս եմ շրջապատված լինում: Մեծ երջանկություն եմ զգում, երբ աշխարհի տարբեր երկրներից զանգերը չեն դադարում, մարդիկ հիշում են, զանգում, շնորհավորում ու ինձ ուրախություն պարգեւում»:

Մեծ սեր ու ճանաչում ունեցող դերասանն իր ձեռքբերումների մասին խորհելիս՝ վստահ է խոսում.

«Ես ունեմ որդի, ով իմ կյանքի ոչ միայն ձեռքբերումն է, այլեւ լույսը: Ամեն բացվող առավոտ ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ինձ տրված առավոտի համար եւ ասում՝ Տեր Աստված ներիր ու փրկիր մեղավորիս, տղես թող առողջ լինի: Դրանից առավել ինձ ոչինչ հարկավոր չէ»,- նշեց նա, իսկ բացթողումների մասին խոսելիս՝ ավելացրեց.

«Եղել է այն, ինչ պիտի լիներ: Ոչ մի բան հատուկ ձեւավորված ու մտածված չի եղել, եղել է այն, ինչ կա այսօր»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее