▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որդիս արդեն 40 տարեկան տղա է».Ցոլակյանը՝ որդու ծառայության մասին

ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի տղան՝ Վարդան Ցոլակյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում, սակայն չի էլ խուսափել ծառայությունից: «2005թ. նա ավարտել է  ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական թեզ, աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես դասախոս: Էն ժամանակ կարգն ու օրենքն այնպիսինն էր, որ չէին տանում բանակ, իրեն էլ չեն տարել բանակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:

ՊՆ-ն լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ հրապարակել էր 48 պաշտոնյայի որդիների ծառայության մասին տվյալներ:Հաղորդագրության մեջ նշված է, որ Ֆելիքս Ցոլակյանի որդին չի ծառայել. «Արդեն գնացեք այդ բաները պարզեք ՊՆ-ից, մյուսներից՝ սխալ են գրում, ճիշտ են գրում, ես չգիտեմ արդեն»:

Ֆելիքս Ցոլակյանի վստահեցմամբ՝ ինքը վատ է վերաբերում այն մարդկանց, որոնք խախտում են օրենքը եւ խուսափում ծառայությունից: Ընդհանուր առմամբ, նա դեմ չէ, որ իր որդին ծառայի. «Իմ որդին արդեն 40 տարեկան տղա է, ի՞նչ եք ուզում, ուզում եք տանե՞ն… եթե տանում են, թող գնա, եթե անհրաժեշտություն լինի, կգնա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее