▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդին է բռնության ենթարկել 70-ամյա հորը. վերջինս մահացել է սրտամկանի ինֆարկտի հետևանքով

 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է տան տերը՝ Արարատի մարզի բնակիչ Պետիկ Աբրահամյանը՝ ծնված 1947թ.:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն դատափորձագետների տրամադրած նախնական տվյալների՝ տղամարդու մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտի հետեւանքով:

Միաժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց տղամարդն օրեր առաջ բռնության է ենթարկվել որդու կողմից։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее