▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որբերի» Վարդանին զորակոչել են բանակ

«Որբերը» հեռուստասերիալի Վարդանի դերակատարը՝ Ջոնի (Ջանիբեկ) Կուրղինյանն ասել էր, որ շուտով զորակոչվելու է բանակ։ Այս օրերին նրան արդեն Հայոց բանակ են զորակոչել։

Անդրադառնալով բանակ գնալուն՝ Ջոնին նշել էր, որ հնարավորության դեպքում կցանկանար հետաձգել ծառայությունը, սակայն չի պատրաստվում որևէ մեկին կաշառք տալ և նման բան անել։ «Բոլորս էլ գիտենք, թե ինչ իրավիճակ է հիմա սահմանում, եթե ինչ-որ տարբերակ լինի ծառայությունս հետաձգելու, ուրախ կլինեմ, քանի որ լավ հասակում 2 տարի կորցնում եմ, սակայն նաև հասկանում եմ՝ ինչու։ Դա առաջին հերթին իմ ընտանիքին, ընկերներին, ընկերուհուն պաշտպանելու համար է։ Ես ոչ մի առողջական խնդիր չունեմ, զբաղվել եմ քինգ-բոքսով, կարատեով և կարծում եմ՝ այս զորակոչին կգնամ բանակ»,- ասել էր նա։ Նշենք, որ Ջոնին սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (Գյուղինստիտուտի) մեքենասարքավորումների բաժնում։

Աղբյուրը՝ ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее