▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր շրջաններից են հայ հայտնիները

BlogNews.am-ը գրում է, թե հայ հայտնիներից ով որ շրջանից է։  

Երգիչ Արամեն ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Նա սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, 11 տարեկանում տեղափոխվել է Դոնի Ռոստով և սովորել այնտեղի միջնակարգ դպրոցում: 2000-ականներին Արամեն վերադարձավ Հայաստան՝ իր խոսքն ասելու հայ հանդիսատեսին և հաստատվեց Երևանում։

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Հետագայում նա տեղափոխվել է Երևան և այժմ բնակվում է մայրաքաղաքում։

Երգիչ Անդրեն հայտնի ղարաբաղցի է։ Նա ծնվել է Ստեփանակերտում և իր առաջին քայլերն արել է հայրենի Արցախում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան և այստեղ ծավալել իր գործունեությունը։

Երգիչ Ռազմիկ Ամյանը նույնպես ղարաբաղցի է։ Նա ծնվել է Ստեփանակերտում, սովորել տեղի դպրոցում ու երաժշտական ուսումնարանում, այնուհետև տեղափոխվել Երևան և ընդունվել Կոնսերվատորիա։

Դերասան Վահագն Գալստյանը ծնվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ուսումը ստացել է Երևանում՝ Թատերական ինստիտուտում։ Այժմ նա ևս բնակվում է մայրաքաղաքում։

Դերասանուհի Աիդա Բաբաջանյանը Ջավախքից է։ Նա սովորել է Թբիլիսիում և գործունեությունը սկսել այնտեղից, այնուհետև եկել է Երևան։

Դերասան Արտաշես Ալեքսանյանն արմատներով Էրզրումից է, նա ծնվել և մինչև 8-րդ դասարան ապրել է Գյումրիում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Երևան:

Երգիչ Վարդան Բադալյանը ծնվել է Ստեփանակերտում, սովորել տեղի դպրոցում, ապա Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: Երգչի կարիերան սկսվել է «Արցախի ձայն» նախագծից: Այժմ երգիչն ապրում և ստեղծագործում է Երևանում։

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Թատերագետ Լևոն Մութաֆյանի դուստրն է, սովորել է Գյումրու դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևան։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее