ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ՔՊ-ն կստանա 72 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 27 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 6 մանդատ:
Նշենք, առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687․414 ձայն կամ ձայների 53,92%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․300 ձայն կամ ընտրողների ձայների 21,04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․647 ձայն կամ քվեների 5.23%-ը։ Արձանագրությունը ստորագրվեց հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ քվեարկության օրվանից հետո յոթերորդ օրը ԿԸՀ-ն կիրականացնի ձայների արդյունքների վերջնական ամփոփումը: |
Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև ՔՊ-ական Նիկոլայ Բաղդասարյանը: «Ութերորդ գումարման ԱԺ-ում մենք կունենանք 72 պատգամավոր, դա նշանակում է, որ իշխանությունները ունենալու են սահմանադրական մեծամասնություն և ունեն հինգ տարվա մանդատ ցանկացած բարեփոխում իրականացնելու: Սա նշանակում է, որ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել բարեփոխումներին»: