Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրառումն ու գրել․
«էս կարդալուց հետո մի հատ լավ անեկդոտ հիշեցի... էն որ քեֆի հաջորդ օրը տերտերն ասում ա` խաչս ուր ա, հետի խմողներն ասում են` տեր հայր, ինչի խաչով էիր եկե՞լ, ասում ա` բա երեկ խ...ս էիք պաչում:
Հիմա սույն աջակցին հարցնենք` անցած տարի, որ ոհմակով վազել էիք մյուռոնօրհնեքին, ու պաչում էիք, էտ ժամանակ Կտրիճը կաթողիկոս էր, հիմա չէ՞: էտ ինչ փոխվեց մի տարում` բացի Նիկոլի ՍՄՍ-ից»:
***
Նոյեմբերի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝
ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից,
բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,
դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,
ե/ Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով:
Դիտեք նաև՝


