▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ հիվանդությունների դեպքում են բանակից ազատվում


Ծանր կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող քաղաքացիները չեն կարող ո՜չ բանակում ծառայել, ո՜չ էլ՝ ռազմաուսումնական հաստատություններում ուսանել: Այն քաղաքացիներն էլ, որոնք զորակոչային տարիքի են, սակայն ունեն թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն՝ վարքային խանգարումներով, զինվորական ծառայության համար ժամանակավորապես են ոչ պիտանի:

Իսկ նույն հիվանդությամբ արդեն իսկ զինծառայողը, ոչ պիտանի է զինվորական ծառայության համար: Պաշտպանության նախարարությունը մշակել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացին չի կարող ծառայել բանակում կամ սովորել ռազմական ուսումնական հաստատություններում: Նախագիծն այսօրվանից դրված է հանրային քննարկման:
Համաձայն վերոնշյալ ցանկի, սահմանափակումով պիտանի է զինծառայության այն քաղաքացին, որն ունի թեթեւ աստիճանի, այլ մտավոր հե­տամնացություն` առանց վար­քա­­յին խանգարումների, սոցմանկավարժական բարձիթող վիճակներ: Զինվորական ծառայության համար պիտանի չեն նաեւ խիստ արտահայտված հոգեկան խան­գա­րում­ներ ունեցող անձինք: Էպիլեպսիա ունեցող քաղաքացին նույնպես չի կարող ծառայել բանակում:

Նույն հիվանդությամբ, սակայն հազվադեպ նոպաներով, նոպայից դուրս, առանց հոգեկան խանգարումների զորակոչիկը ժամանակավորապես է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն նույն հիվանդությամբ արդեն իսկ զինծառայողը ոչ պիտանի է զինծառայության համար: Զինված ուժերում չեն կարող ծառայել նաեւ գլխուղեղի եւ ողնուղեղի անոթային հիվանդություններով, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումներով քաղաքացիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Նյութի աղբյուրը՝  Aravot.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее