▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր հայտնի դերասաններն են ընդգրկվել «Չեյնջ» սիթքոմի նոր եթերաշրջանում

BlogNews.am-ը գրում է. «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքը մեկնարկում է նոր՝ գարնանային եթերաշրջանը: Ապրիլի 4-ից եթեր է վերադառնում «Չեյնջ» սիթքոմը: Իրավիճակային կատակերգության սյուժետային զարգացումները բուռն ու արագ էին առաջին եթերաշրջանում, գլխավոր հերոսին մարմնավորող Հովհաննես Ազոյանը հեռուտադիտողին ներկայացավ միանգամից երկու կերպարով: Սակայն գրեթե նույն արտաքինով կերպարներ խաղալու փաստը այս ֆորմատային կինոպրոդուկտին առանձնակի գրավչություն հաղորդեց: 

Նոր եթերաշրջանում սիթքոմում փոփոխություններ են եղել. ավարտվել է դերասան Սեյրան Նավիկյանի կերպարային գիծը, փոխարենը նոր կերպարներ են հայտնվել, որոնց կմարմնավորեն դերասաններ Սարգիս Հակոբյանը և Լեռնիկ Հարությունյանը: Իսկ ահա Հովհաննես Ազոյանի կերտած կերպարներին կավելանա ևս մեկը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее