|
«Հրապարակ»-ը գրում է․ «Պարզվում է, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն արտերկիր գործուղումներին միայնակ չի մեկնում` անկախ երկրից ու գործուղման նպատակից․ նրա կինը՝ Լյուսի Վանա Կարապետյանն ուղեկցում է նրան։ Օրինակ, վերջին վոյաժը դեպի Ֆրանսիա էր։ Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Նախարարի կինն ամուսնուն ուղեկցում էր նաև ԱՄՆ այցի ժամանակ։ Ի դեպ, ԲՏԱ նախարարությունը Ֆրանսիա այցից լուսանկարներ է հրապարակել, սակայն որևէ լուսանկարում Լյուսին չի երևում։ Մենք ԲՏԱ նախարարություն հարցում արեցինք, թե ինչ հիմունքներով է այլ համակարգում աշխատող կինն ուղեկցում նախարարին: Մեզ պատասխանել են․ «Նախարարի կինը ոչ բոլոր այցերին է ուղեկցել նախարարին, իսկ ուղեկցելու դեպքում նրա ներկայությունն ապահովվում է բացառապես սեփական միջոցներով։ Ինչ վերաբերում է վերջին՝ Գրենոբլ կատարած այցին, ապա, այո՛, նախարարի կինն ուղեկցել է նրան, և այդ այցը ևս իրականացվել է բացառապես նրա անձնական միջոցներով։ Նշենք, որ այցի շրջանակում որևէ ձևաչափով պաշտոնական հանդիպումներին անգամ նա մասնակցություն չի ունեցել: Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ նախարարությունը փոխհատուցում է միայն նախարարության աշխատակիցների գործուղումների ծախսերը»: |
Որ ասում եմ՝ ես, Արուսն էլ հետս է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


