▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օր 2` քայլել ենք ավելի երկար. Գարիկ Պապոյանը` վիրահատությունից հետո

Հումորիստ, երաժիշտ և դերասան Գարիկ Պապոյանը վիրահատությունից հետո վերականգնողական փուլ է անցնում: Այս մասին տեղեկանում ենք  Գարիկի Instagram-ի էջից: Նա story հատվածում լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Գարիկը քայլում է բժիշկների օգնությամբ: 

«Օր 2` քայլել ենք ավելի երկար»,- գրել է Գարիկը:

Հիշեցնենք, որ  Գարիկ Պապոյանն օրերս վիրահատվել է: Նրա կինը` Մարիաննա, անդրադառնալով ամուսնու առողջական վիճակին, գրել էր. «Ժողովուրդ, ամուսնուս հետ արդեն ամեն ինչ նորմալ է, սպորտային վնասվածք ուներ, որը տարիների ընթացքում վերաճել էր մեծ խնդրի և ենթակա էր անհապաղ վիրահատության: Փառք Աստծո, ամեն ինչ արդեն կարգին է: Շնորհակալություն անհանգստության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее