▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը. վարչապետ

 

 

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են մի քանի որոշումներ՝ մի շարք դպրոցներ վերակազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես, նախատեսվում է վերակազմակերպել Վ. Դավթյանի անվան N 149, Գ. Զոհրապի անվան N 43, Արթիկի N 7 ավագ դպրոցները, Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը, Գյումրու «Բալատոն» ավագ, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցներ և այլ հաստատություններ: Որոշումներն ընդունվել են դպրոցների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը: Անդրադառնալով դպրոցների օպտիմալացման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը նշել է.«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ունենք շատ մեծ տատանում մի աշակերտի ծախսի վերաբերյալ: Պարզվել է նաև, որ դպրոցների զբաղվածությունը, ծանրաբեռնվածությունը շատ խիստ տարբերվում են: Այդ պարագայում հաստատուն ծախսերը՝ տաքացման և այլն, կտրուկ աճում են, իսկ կրթության որակը դրանից չի շահում: Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը»:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտնել է նաև, որ գործընթացի արդյունքում ազատված շենքերն ու տարածքները հիմնականում օգտագործվելու են կրթագիտական նպատակների համար:

Կառավարությունում քննարկված այլ հարցերը՝ ստորև ներկայացված տեսանյութերում.

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее