▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը վերադարձել է Հայաստան՝ հատուկ համերգային ծրագրով

9 տարի առաջ, Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր փորձի ընթացքում, երբ բարձրացած փոթորիկի ժամանակ 3,5 տոննա կշռող լուսարձակն ընկավ, մի երեխա զոհվեց, շատերը վիրավորվեցին:

Այդ պահին, փրկելով մի քանի դպրոցահասակ երեխաների կյանք, ծանր վնասվածք ստացավ նաև Օպերային թատրոնի մեներգիչ Արտակ Կիրակոսյանը՝ գամվելով անվասայլակին:

Ընկերների ու բարերարների աջակցությամբ Արտակը մեկնել էր Գերմանիա՝ բուժման նպատակով:

«Չնայած մինչև այսօր դեռ անվասայլակով եմ, բայց առաջխաղացում նկատվում է: Գերմանական ինտենսիվ բուժօգնության կարիքը միչև հիմա ունեմ, անընդհատ ֆիզիոթերապիաների կուրս եմ անցնում, մարզվում պարապում, բայց նաև՝ չեմ մոռանում երգեցողության մասին»,-նշում է Արտակ Կիրակոսյանը, ով բուժմանը զուգահեռ ակտիվորեն մասնակցել է նաև Գերմանիայի հայ համայնքի մշակութային կյանքին, դպրոցականների երաժշտական կրթությանն ու իրականացվող մշակութային նախաձեռնություններին:

Այս համերգային ծրագիրն էլ Արտակի համար տարբերվող է լինելու, քանի որ, ինչպես ինքն է նշում, սա ոչ միայն երախտիքի բեմել է, այլ նաև իր համար հոգեպես նոր ուժ տվող հանգամանք: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 

 

Կարդացեք նաև՝  Սա մի երազ է, որը շուտով կավարտվի.Արտակ Կիրակոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее