Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երգչուհի Լայանան իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Կեցցեն Հայաստանի բժիշկները։Երեկ գիշերը բալիկս շատ անհանգիստ էր,անդադար լացում էր ու գիշերը ժամը 1-ին հայտնվեցինք Բաբլոյանի հիվանդանոցում։ Ընդունարանը ,ոնց որ օֆիս լինի ,ոչ թե հիվանդանոց,նստած թղթեր են լրացնում,երեխան լացումա ինչքան ուժ ունի,ուզում են բոյը չափեն։Ստիպում են պարկել հիվանդանոց,պալատ են տալիս,որ երեխան քնի,իսկ այդ պալատում լացումա մոտ 12 երեխա,դե արի քնի։Բոլորը մուննաթով,ոգևորված ու գրգռված,որ իրանց անհանգստացրել են։Տանում ես սոնոգրաֆիայի սոված երեխային ,բժշկուհին պապայի հետա խոսում ու 50 րոպե սպասացնումա ։ Այս ինչ վերաբերմունքա, ուղղակի զզվելիա ,ոնց որ մսագործ լինեն և ոչ մանկաբույժ ,դրա համար Հայաստանում մարդիկ վախենում են ընկնեն բժիշկի ձեռքը։Բժիշկ դառնալուց առաջ մի հատ մտածեք,արդյոք դուք ունեք այդ կոչումը , ի վերջո դուք մարդու կյանքի հետ գործ ունեք։Իհարկե կան բացառություններ ,և շատ լավ բժիշկներ ,բայց գտնելա պետք ։Առողջություն բոլոր բալիկներին»: