▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կլինի այսպես.Լիբանանահայի ձեռքից Հայաստանում խլել են երեխաներին

Լիբանանահայ Ժակ Բաքարեջյանը դիմում է լրատվամիջոցներին՝ խնդրելով օգնել վերադարձնել իր երեխաներին:

Պարզվում է՝ 2010 թվականի դեկտեմբերին ամուսնացել է ՀՀ քաղաքացի Նաիրա Մկրտչյանի հետ, ունեցել են երկու դուստր, ովքեր ստացել են Լիբանանի քաղաքացիություն: 2015 թվականի մարտին եկել են Հայաստան՝ կնոջ ծնողներին տեսության: Վիճաբանություն է տեղի ունեցել, Ժակին վտարել են տնից:

Որոշ ժամանակ անց կինը դիմում է գրել Անձնագրային և վիզաների վարչությանը՝ սուտ տեղեկություն տալով երեխաների հոր մասին: Արդյունքում երեխաներին առանց հոր համաձայնության անօրինական անձնագրեր են տվել՝ նոր անուն ազգանունով:

Գործը հասել է դատարան:

«Այստեղ ոտնահարվել են մարդու իրավունքները: Քիչ-քիչ կասեն, որ երեխաներն էլ իմը չեն: Ո՞նց կլինի այսպես: Լսել եմ, այստեղ հաց գողացողին բանտ են տանում, իսկ այս դեպքո՞ւմ: Երեխաներս իմ աչքերի լույսն են, 5 տարի ձեռքերիս վրա մեծացրել եմ: Այնքան եմ կարոտել նրանց, չեք պատկերացնի»,-ասաց Ժակ Բաքարեջյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее