▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարելի էր գերիների հարցում չզանգել գերտերությունների ղեկավարներին և աջակցություն խնդրել. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞նց կարելի էր գերիների հարցում չզանգել գերտերությունների ղեկավարներին և աջակցություն խնդրել: Թեկուզ Մակրոնին կամ Բայդենին: Չինաստանի առաջնորդին կամ Հռոմի Պապին:

Վստահ եմ յուրաքանչյուրն էլ մարդասիրական այս քայլին կգնար՝ իր վրա վերցնելով մի քանի տասնյակ գերիների վերադարձի հարցը, դնելով անձնական հեղինակությունը: Թող զանգեր, նույնիսկ մերժում ստանար՝ հետևություն անեինք:

Կամ թող նրանք զանգեին Ալիևին ու մերժում ստանաին: Ո՞նց կարելի է այս հնարավորությունը չօգտագործել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее