Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Լրագրող Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Արգիշտի Մեխակյանն է, Մեխակավանը (Ջաբրայիլ) իր հոր` Մեխակ Մեխակյանի անունով են կոչել, քանի որ կյանքն ա տվել Մեխակը էդ հողերի համար, հիմա բնությունն էդ հերոս մարդու ժառանգի վրա հանգստացել ա ` խորը և համապարփակ: Ասենք ո՞նց կարա հերոս Մեխակ Մեխակյանի տղեն լինի ՔՊ, ո՞նց կարա լինի նիկոլիստ: Ու հոր հիշատակը վերջնական չուրանալու համար, գոնե ձենը կտրի վեր ընկնի տեղը, հլը պաշտոններով էլ հերթով գնում ա, էլ պատգամավոր, էլ Արմավիրի մարզպետ, հիմա էլ Էջմիածնի քաղաքապետի ԺՊ, դե ՔՊ-ով հեսա սկսում ա քարոզարշավը, որ դառնա քաղաքապետ: Ապեր, ես գիտեմ, որ դուք ոչ ամոթ ունեք, ոչ թասիբ, ինչի՞ պիտի զարմանամ, եթե Գեղամ Նազարյանը տղուն ուրացավ, դու էլ քո հորը կուրանաս էլի, ոչ մի խնդիր, դու գնա դռնեդուռ Էջմիածին ձեն հավաքի, մեկ էլ նայի ում ոնց ես ֆռռցնում: Բայց դու չես անցնելու: Տիեզերական արդարությունը հաղթանակելու է Էջմիածնում»:
***
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հարցազրույցը նայեցի: *** «ՔՊ վարչության նիստի օրակարգում ընտրական ցուցակի հաստատման հարցն է. Էջմիածնում հարգված մարդիկ են ցուցակում, ովքեր պատրաստակամություն են հայտնել քաղաքի կառավարման մեջ իրենց ներգրավվածությունն ունենալու»,- այս մասին ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ «ՔՊ-ն ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի Վաղարշապատի ընտրությունների հետ կապված, մենք գնում ենք բաղարձակ հաղթանակի, այլ տարբերակ չենք դիտարկում։ Մեր ռեսուրսը կենտրոնացված է նախընտրական քարոզարավի, ծրագիրը ներկայացնելու վրա»,- նշել է Մեխակյանը։ Անդրադառնալով իր հասցեին հնչող այն քննադատությանը, թե ուրացել է Արցախն ազատագրած իր հոր պատգամը՝ անդամակցելով մի թիմի, որը հանձնել է Արցախը՝ Մեխակյանն ընդգծել է, որ իր հոր անունը շահարկելը քաղաքական մանիպուլյացիա է և հավելել է․ «Դուք կարծում եք, որ այս թի՞մն է հանձնել Արցախը․ դա հաստատ չէ։ Դա ընդամենը մերձքոչարյանական, մերձսերժական այն ուժերի ներկայացուցիչներն են, ում վրա 2 մանդատ շպրտել են, ովքեր ծախվել են 2 կոպեկի համար և այդ հայտարարություններն են տարածում, որն իրականության հետ կապ չունի։ Եվ իրենք իրենց ամենօրյա գործունեությամբ ծախում, վաճառում են իրենց հայրենիքը, իրենց տունն այսօր․․․»։ «Մենք ամեն ինչ մեր աչքով տեսել ենք, մեղքը բերել - բարդել մի իշխանության վրա, թողնել, մի գիշերում թռնել պատասխանատվությունից և ասել՝ այս մեկ մարդն է մեղավոր և այս մեկ քաղաքական ուժն է մեղավո՞ր»,- նշեց Մեխակյանը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Սերժ Սարգսյանին և իր թիմին։ Մեխակյանի խոսքով՝ ՀՀ նախկին բոլոր ղեկավարները չեն ճանաչել Արցախը ՀՀ-ի կազմում․ «Իրենց ղեկավարման տարիներին Արցախն իրենց համար դրոշակ են սարքել կեղծիքների, ընտրակեղծարարություններ անելու համար, ՀՀ-ի և ԼՂ-ի ժողովրդին կեղեքելու համար։ Եվ այսօր իրենց տաք տներից ստիպված դուրս են եկել, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ապօրինի կեղեքված գումարները հետ են գնում պետական գանձարան»։ |