▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց անենք, որ արժանի լինենք ապրելու այն մարդկանց կողքին, ովքեր ապահովում են մեր երկրի անվտանգությունը

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Զորամասերից, առաջնագծից վերադառնալիս միշտ ճանապարհին օրս ամփոփում եմ, մտածում՝ ո՞նց անենք, որ արժանի լինենք ապրելու այն մարդկանց կողքին, ովքեր ամենօրյա ծառայությամբ ապահովում են մեր երկրի անվտանգությունը:

Սրանք զուտ խոսքերն չեն. այս ամենի մասին տարբեր առիթներով շատերն են խոսում, սակայն թեմայի խորությունը քչերն են գիտակցում:

Զինծառայողների եմ հանդիպում (հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում), որոնց հետ շփումից հետո միշտ մտածում եմ՝ քանի կյանք պետք է ապրենք, որ նրանց՝ երկրին մատուցած ծառայությունների կեսը հասցնենք կատարել:

Հ.Գ. Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին առանձնահատուկ շեշտում եմ, որովհետև նրանց ծառայությունը, կյանքի դրվագներն ու սխրանքները հասկանալի պատճառներով քիչ դեպքերում են հանրայնացվում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее