▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոմանց պատկերացումներում նման երաժշտական ֆորմատներում ժյուրին պետք է նույն վիճակում լինի, ինչ «Հայլուրի» հաղորդավարը». Սյուզաննա Մելքոնյան

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում «Հայ Սուպերսթար» նախագծի հետ կապված գրառում է արել.

««Հայ Սուպերսթար » նախագծում ընտրվելով ժյուրի, ես ինձ չեմ դիտարկել դատավորի դերում, ով ճակատագրեր է վճռում, այլ դիտարկել եմ այն  Սյուզաննայի դերում, ով ինքն իր անցած հետագիծը և խորդուբորդ ճանապարհը հաշվի առնելով` ամեն հնարավորը կանի, որպեսզի իրական տաղանդը և իրական տաղանդավորը գնահատվի: Որոշ սուբյեկտներ ինձ խաչի են բարձրացնում այն բանի համար, որ նախագծի մասնակցին համարձակվել եմ հաճոյախոսություն անել ու խոսել նրա գեղեցկությունից, որով ես հիացած էի, ի տարբերություն ձայնային տվյալների:

Իհարկե, սա հենց այն ծանրագույն «հանցագործությունն» է, որի համար «ինձ պետք է խարույկի վրա այրել»: Իրենց պատկերացումներում նման երաժշտական ֆորմատներում ժյուրին պետք է նույն վիճակում լինի, ինչ ասենք օրինակ «Հայլուրի» հաղորդավարը, թեպետ հենց իրենք իրենց «հումորային» բլոգերում թիրախավորում են ամեն ինչ`սկսած մարդու տեսքից, վերջացրած քաշով, սոցիալական կարգավիճակով, տարիքով և այդ ամենի անունը դնում «հումոր»:   

Նրանց նպատակը մեկն է`ինքնահաստատվել և ունենալ ուշադրություն, սակայն երբ որոշումներիդ մասնագիտական մասով ասելիք չունեն ,արդեն «փրփուրներից են կառչում» ու ամեն բառից , որ արտաբերում ես: Ապշել կարելի է, երբ քեզ վիրավորելով խոսում են «էմպատիայից»:  

Հանդիսատեսը միշտ տալիս է իր անաչառ գնահատականը քո աշխատանքին և լավ կարողանում է տարբերել իրական մարդկային որակներ ունեցողին` ֆեյք հումանիստից: Մարդ մնացեք, գոնե փորձեք: Խաղաղություն պարզություն, մաքրություն եմ մաղթում յուրաքանչյուրին»,- գրել է երգչուհին: 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее