▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիմպիական խաղերը Հ1-ով նայելն իմաստ չունի. անջատում են հեռարձակումն ու միացնում հայկական սերիալ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այս օրերին աշխարհի բոլոր երկրների հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում մեկնարկած ձմեռային օլիմպիական խաղերն են: Հայաստանում այն ցուցադրում է Հանրային հեռուստաընկերությունը:

Պատասխանատուները այնքան «լավ» են ամեն բան կազմակերպել, որ ցույց են տալիս մի մարզաձևի մրցաշար ու երբ հերթը հասնում է եզրափակիչ փուլին, ասում են, որ եղանակային պայմանների պատճառով մրցաշարը երկար ձգվեց և շարունակությունը ցույց տալ չեն կարող: Անջատում են հեռարձակումը ու ի՞նչ են միացնում. իհարկե հայկական սերիալ:

Հո ինչ որ օլիմպիական խաղերի համար սերիալը բաց չեն թողնի: Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են գալիս, իսկ սերիալները հավատարիմ են ու անդադար: Ահա այն ամենը ինչ պետք է հիմանալ հայկական հեռուստաեթերի մասին:

Հ.Գ. Հեռուստացույց միացնում եմ միայն ֆուտբոլ ու մարզական այլ իրադարձություններ նայելու համար: Փաստորեն օլիմպիական խաղերը Հ1-ով նայելը իմաստ չունի: Հ1-ից այլ բան սպասելը սխալ կլիներ:

Դավիթ Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее