Life.panorama.am-ը գրում է. Ամանորյա նախապատրաստական աշխատանքները օր օրի ավելի են թեժանում, իսկ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները ջանք չեն խնայում իրենց երկրպագուներին անակնկալներ մատուցելու համար: Վերջին օրերին Նարեկ Բավեյանն ու Օլգա Այվազյանը հետաքրքիր Սուրբ Ծննդյան ֆոտոշարքով ներկայացան, իսկ մանրամասներին ծանոթացել է Life.panorama.am-ը:
Մեզ հետ զրույցում երգչուհի Օլգա Այվազյանը տեղեկացրեց, որ Նարեկ Բավեյանի հետ համատեղ ֆոտոշարքով հանդես գալու առաջարկը անձամբ լուսանկարչին էր.
«Նման գեղեցիկ Սուրբ Ծննդյան ֆոտոշարքով ներկայանալու առաջարկը եղել է «Art Artur production»-ի կողմից, ես ու Նարեկն էլ, որպես հին ու լավ ընկերներ, սիրով համաձայնեցինք»,- նշեց երգչուհին:
Մեր այն նկատառմանը, թե այս ֆորոշարքը հնարավո՞ր է ապագայում նոր համատեղ աշխատանքի ակնարկ լինի, Օլգան պատասխանեց. «Շատ հնարավոր է, բայց դեռ նման ծրագրեր ու որոշումներ չկան, ամեն բան ապագան ցույց կտա»:
Ֆոտոշարքում Օլգա Այվազյանն ու Նարեկ Բավեյանն անձամբ են որոշել, թե ինչ կերպարներում հանդես գան, նկարահանման ընթացքի մասին էլ խոսելիս՝ Օլգան ծիծաղելով պատմեց. «Ես ու Նարեկը նախապես որոշեցինք եւ միասին համապատասխանեցրինք, թե ինչ կերպարներով հանդես պետք է գանք: Նշեմ, որ այդ օրը զավեշտալին այն էր, որ Նարեկը նկարահանումներից էր եկել ու շատ հոգնած էր, նա եկավ, նստեց գորգին ու հոգնածությունից չէր ուզում շարժվել, մենք էլ որոշեցինք հենց այդպես էլ իրականացնենք ֆոտոշարքը՝ մարմնավորելով զույգերի, ովքեր տոնական օրերից հետո նշում են Սուրբ Ծնունդը, բայց ամուսինը հոգնած է, իսկ կնոջ ակտիվությունը ամանորյա թոհուբոհից անգամ չի նվազել»:
Ամբողջական հոդվածը` այստեղ