▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը․ Մկրտիչ Սրբազանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպս․ Պռոշյանն ուղերձ է հղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից․

«Սիրելինե՛ր, մի՛ վհատվեք և մի՛ տրտմեք։ Արդարությունը մարդու ձեռքով կարող է ժամանակավորապես խեղաթյուրվել, բայց Աստծու արդար դատաստանը հավիտենական է և անսխալական։ Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ երբեք՝ հավատքը։ Ինչպես առաքյալն է գրում. «Աստծու խոսքը շղթայված չէ» (Բ Տիմոթ․ 2․9)։

Աղոթում եմ, որ այս օրերին դուք չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։

Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ո՛չ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով։

Թող Տերը օրհնի ձեզ, պահի ձեր տները, և լույս տա ձեր հոգիներին։

Ամեն»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее