▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչինչ չէի փոխի իմ արտաքինում. Մերի Հակոբյան

Դիտեք նաև՝

Wnews.am-ը գրում է.

Կայքը շարունակում է ներկայացնել հարցազրույցների շարքը, որում հայ հայտնիները կիսվում են գեղեցկության իրենց գաղտնիքներով։
Այս անգամ գեղեցկության իր գաղտնիքների մասին կայքին պատմել է «Աբելի քույրը» հեռուստասերիալի դերասանուհի Մերի Հակոբյանը։

Որքա՞ն ժամանակ եք հատկացնում ամենօրյա դիմահարդարմանը։

Պետք է ասեմ, որ շպարվել սիրում եմ, բայց չարաշահել՝ ոչ։ Չեմ սիրում, երբ կոսմետիկան շատ է, ինձ մոտ միանգամից դիսկոմֆորտ է առաջանում։ Ամենօրյա դիմահարդարումս տեւում է մաքսիմում յոթ րոպե։

Դիմահարդարման ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։

Տոնային քսուկ։

Ինչպե՞ս եք խնամում մաշկը։ Կա՞ մի բաղադրատոմս, որով կցանկանայիք կիսվել։

Նախ պետք է ասեմ, որ երբեք դիմահարդարումով չեմ քնում, իմ մաշկը չոր է, ուստի խոնավեցնող դիմակներն ու քսուկներն ինձ շատ են պետք գալիս։ Դիմակ օգտագործելուց առաջ մաշկս պիլինգ եմ անում մեռած բջիջները հեռացնելու համար, հետո գոլ ջրով մաքրում եմ դեմքս եւ օգտագործում կաթնաշոռով դիմակ. այն շատ հեշտ է օգտագործել տնային պայմաններում։

Դիմակի բաղադրատոմսը հետեւյալն է. 1ճաշի գդալ կաթնաշոռ, 1 ճգ. թթվասեր, 1 ձվի դեղնուց,1 ճգ. կիտրոնի հյութ։ Կաթնաշոռը լավ հարել թթվասերի եւ ձվի դեղնուցի հետ, ավելացնել կիտրոնահյութը, քսել դեմքին եւ թողնել 15 20 րոպե, որից հետո լվանալ գոլ ջրով։

Որքա՞ն հաճախ եք այցելում գեղեցկության սրահներ, սպա կենտրոններ։

Սա պարտադիր պայման է. չես կարող չայցելել գեղեցկության սրահ եւ լինել մաքսիմալ խնամված։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ հասկանում է՝ ինչի մասին եմ խոսում։

Արդյո՞ք այցելում եք մարզասրահ։

Հիմա, գրաֆիկիս հետ կապված մարզասրահ չեմ կարողանում այցելել, բայց տանն ունեմ մարզվելու պարագաներ, երեկոյան նույնիսկ մեր շենքի աստիճաններն եմ բարձրանում- իջնում մի քանի անգամ։

Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում։

Մեծամտություն չթվա, բայց ոչինչ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, ինչ տվել է ինձ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее