▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ տեսել եմ , ոչ՝ լսել. Արմեն Պետրոսյանը՝ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի սիրավեպի մասին

Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի համատեղ տեսահոլովակի անոնսի հրապարակումից հետո, համացանցում սկսվեց ակտիվորեն քննարկվել նրանց սիրավեպի մասին լուրերը, որոնց իսկությունը ճշտելու նպատակով Life.panorama.am-ը կապ է հաստատել «Ֆուլ հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ:

«Ես ոչ Միհրանից, ոչ էլ Արփիից նման բան չեմ լսել, չգիտեմ կա սիրավեպ նրանց միջև, թե չկա… ոչ տեսել եմ, ոչ՝ լսել»,- նշել է Արմեն Պետրոսյանը, ում պրոդյուսերությամբ սիթոքոմում նկարահանվում են Արփին և Միհրանը:

«Մարդիկ սովոր են նման ենթադրություններ անել, երբ մի դերասանի կողքին տեսնում են մեկ այլ դերասանուհու կամ երգչուհու, բայց նրանք պետք է հասկանան, որ անպայման չէ, որ միմյանց հետ նկարհանավող դերասանները իրար սիրեն, պետք է այդ լոգիկան մարդկանց միջից դուրս հանել: Հիշենք, որ ոչ սիրելն է վատ բան, ոչ՝ չսիրելը, երկու պարագայում էլ ամեն բան նորմալ է: Ես հասկանում եմ նաև, որ իրենց համատեղ տեսահոլովակի անոնսն էլ օգնեց այդ խոսակցությունների թեժացմանը, բայց դա բնական էր, մենք անգամ հենց այդպես էլ ակնկալում էինք, սակայն պետք է հասկանալ, որ սա ընդամենը տեսահոլովակ է, ուղղակի համագործակցություն և շատ հնարավոր էր տեսահոլովակում հարսանեկան կադրերի փոխարեն Արփին և Միհրանը միմյանց հարվածեին, չէ որ այդ դեպքում չէր նշանակի, որ նրանք թշնամիներ են»,-հավելել է Արմենը:

Անդրադառնալով Արփիի և Միհրանի  տեսահոլովակի անոնսից հետո համացանցում տեղ գտած մեկնաբանությանը, թե  Միհրան Ծառուկյանը, Արփիի հետ զուգերգ երգելով, իր վարկանիշն է բարձրացնում՝ Արմեն Պետրոսյանը նշել է.

«Միհրանը Հայաստանի պահանջված երգիչների շարքում է, եթե համարենք, որ Հայաստանում կա տասը պահանջված երգիչ, ապա դրանցից մեկը հաստատ Միհրանն է: Առհասարակ, վարկանիշի խնդիր այսօր թե՛ Միհրանը, թե՛ Արփին չունեն, որովհետև նրանք նկարահանվում են այսօրվա ամենավարկանիշային սիթքոմներից մեկում: Տեսահոլովակի գաղափարը ծնվել է իմ և սցենարական խմբի մոտ, քանի որ սիթքոմի հետ կապված ձայնագրությունների ժամանակ հասկացել էինք, որ Արփին լավ է երգում, ավարտել է Երգի պետական թատրոնը,  իսկ Միհրանի համար ուզում էինք, որ նա մի երգչուհու հետ զուգերգ ունենար: Արդյունքում մտածեցինք, թե ինչո՞ւ այդ երգչուհին չլինի հենց Արփին: Իսկ վարկանիշի հետ կապված նման խոսակցությունները ես համարում եմ անհեթեթություն»: 

 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее