▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե ժողովուրդը չարդարացրեց «ընդդիմության» սպասելիքները, այլ՝ հակառակը

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր շատերը համացանցում մեղադրում են ժողովրդի մեծամասնությանը, որ ընտրակաշառքով են քվեարկել: Ընտրակաշառքներ վերցնողները հնարավորություն չունեն հրապարակայնորեն արդարացնելու իրենց գործողությունները, ուստի փորձենք մի պահ հարցին նայել նրանց տեսանկյունից: Ես ավելի, քան համոզված եմ, որ՝ եթե ընտրապայքարի մեջ մտած ուժերից որևիցե մեկը ժովովրդի տեսանկյունից ունակ լիներ լուծելու մեր Հայրենիքի առջև կանգնած խնդիրները /կոռուպցիան, վատ կառավարումը, Արցախի խնդիրը, անարդարության համընդհանուր մթնոլորտը/, ապա մարդկանց գերակշռող մեծամասնությունը կընտրեր հենց այդ ուժին, որքան էլ մեծ ընտրակաշառքներ առաջարկեր իշխանությունը: Բանն այն է, որ գրեթե ոչ ոք չի հավատում, թե ընդդիմություն համարվող այս ուժերն ի վիճակի են ինչ-որ լուրջ դրական փոփոխություն կատարել: Ժողովրդին քննադատողներ. ձեզանից որևէ մեկը իրո՞ք հավատում է, որ ընտրապայքարի մեջ մտած ուժերից ինչ-որ մեկն ի վիճակի էր լինելու վերացնել կոռուպցիան, բարելավել կառավարումը, մեր երազած ձևով ուծել Արցախի խնդիրը, ստեղծել արդարության մթնոլորտ: Կարճ ասած՝ ոչ թե ժողովուրդը չարդարացրեց «ընդդիմության» սպասելիքները, այլ՝ հակառակը» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее