Aysor.am-ը գրում է. «Vitamin» փրոդաքշնը Շանթ հեռուստաընկերության եթերում հանդես կգա նոր՝ «Կասկածելի երեկո» նախագծով, որի հիմնական հերոսներն են Գարիկ Պապոյանը և Ռոբերտ Մարտիրոսյանը:
«Սա ոչ սիթքոմ է, ոչ էլ սերիալ, այլ թոք-շոուի ժանրում ծիծաղաշարժ հաղորդում է: Կարծում եմ, նորություն է և թարմ շունչ, դրական տրամադրություն կհաղորդի երեկոյան ժամերին: Չեմ ցանկանում փակագծերը շատ բացել, քանի որ փորձում ենք խորհրդավորությունը պահել: Սակայն ամսի 20-ից հետո սպառողն առավել տեղեկացված կլինի այս նախագծից»,- կայքի հետ զրույցում մանրամասնել է «Vitamin» փրոդաքշնի գլխավոր պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը:
Նկարահանումները, հավանաբար, կսկսվեն այս ամսվա վերջին՝ «Vitamin» ակումբի տաղավարում: Մեր այն հարցին, թե արդյոք վիտամինցի մյուս տղաները ներգրավված կլինեն նոր նախագծում, թե ոչ՝ մեր զրուցակիցը պատասխանել է.
«Նախագծի ընդհանուր աշխատանքներին, բնականաբար, ներգրավված են բոլորը, սակայն բեմում կլինեն Գարիկն ու Ռոբերտը: Տղաների մյուս մասը մեկ-մեկ՝ հյուրի կարգավիճակով կլինի: Պարզապես, հաղորդման ֆորմատն այնպիսին է, որ շատերը չեն կարող ներգրավվել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում