▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք իրավունք չունի անցնել աստվածուհի Լիլիթի և նրա ամուսին՝ կիսաստված Վահեի կողքով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երեկ գրառում էի կատարել հեռուստահաղորդավար ամուսիններ Լիլիթ Մուրադյանի և Վահե Խանամիրյանի հարցազրույցի վերաբերյալ: Դիտարկումներս նրանց մասնագիտական որակների շուրջ էին: Բայց պարզվում է՝ ոչ ոք իրավունք չունի ացնել աստվածուհի Լիլիթի և նրա ամուսին՝ կիսաստված Վահեի կողքով, իրավունք չունի նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ կարծիք հայտնել. Վահեն հիսթերիայի նոպայի մեջ է ընկնում:

Հարգելի Վահե, դուրս արի Լիլիթի պահապան հրեշտակի դերից և նրա ազդեցության տակից: Հասկանում եմ՝ նա քո կինն է, և դու պետք է նրան պաշտպանես, բայց  դա կարելի է անել ադեկվատության սահմաններում, կամ ընդհանրապես արհամարհել և ամեն կարծի հայտնողին եթերներից ու  ֆեյսբուքյան ստատուսների միջոցով «չխայթել»: Պարտադիր չի քոմենթ գրած ամեն մեկի հետ  «բազառ անել»:

Հարցարույցներիցդ մեկում ասել էիր, որ կինն է ընտրում տղամարդուն, ու քեզ Լիլիթն է ընտրել: Դա իհարկե կարծիք է, որը իրավունք ունի գոյություն ունենալ: Բայց իմ համեստ կարծիքով,  հիմա քո արարքներով փորձում ես  ցույց տալ , որ տան տղամարդը դու ես ու Լիլիթին էլ դու ես ընտրել, ձեր տանն ամեն ինչ քո ասածով է: Նույն հարցազրույցում կինդ ասում էր, որ եթե որևէ քննադատություն իր դուրը չի գալիս՝ նա շաբաթներով «հոնքը բարձրացրած» է քայլում: Ավելի լավ է չվախենաս Լիլիթի հոնքերից ու վերջապես ընդունես, որ դուք երկուսդ էլ հիմա եթերում եք, որովհետև այդ նույն կարծիք, երբեմն էլ քննադատություն հայտնող մարդիկ ձեզ դիտում են ու ապահովում ձեր լսարանը: Հարգանք պահանջելուց առաջ չէր խանգարի հարգանք ցուցաբերել:

Կրիծիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее