▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ ոք չկարողացավ կոտրի մեզ՝ բացի քեզնից»․ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի դստեր հուզիչ խոսքը՝ հայրիկի հիշատակին

Ինչպես արդեն հայտնել ենք, մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը: 

Նրա դուստրը հուզիչ խոսքեր է գրել հայրիկի մասին, որ արգելում էր նենգությունը, չարը, սուտը, անարդարությունը։

«Պապայիս նման երկրորդ մարդ գոյություն չուներ: Ավելի արժանի էակ չեմ ճանաչում ուղղակի, որ գեներալի կոչմանը էդքան համապատասխաներ: Ուղնուծուծով գեներալ` համեստագույն, հայրենասեր, արդարամիտ, ճիշտը սիրող: Երբեք չէր չարանում, մեր մեջ էլ էր արգելոմ նենգությունը, չարը, սուտը, անարդարությունը, որ մեկից էլ բողոքում էինք՝ միշտ մեր վրա էր ջղայինանում, կողքիններիս վատ պահվածքի համար մեզ էր կշտամբում ու ամոթանք տալիս:

Իմ մաքրության ու լուսավորության հոմանիշ, իմ տեսած լավագույն տղամարդու, հոր ու «ձեդայի» օրինակ: Ինչքան էիր Մանուելին դու պաշտում ու ձեդայի տղեն ասելով ման գալիս ու էդ վատ պահիդ էլ մենակ քեզ թոռդ էր հետաքրքիր:

Իմ ուժ, իմ hենարան, էս կյանքում ոչինչ ու ոչ ոք չկարողացավ կոտրի մեզ՝ բացի քեզնից….»,- գրել է Ելենա Եպիսկոպոսյանը։

Հրանտ Եպիսկոպոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցում, հուղարկավորությունը՝  նույն տեղից:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее