
Արդարադատության նախկին նախարար, «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել:

Լուսանկարին կից նա կատարել է հետևյալ գրառումը.
«Սիրելի շրջանավարտեր,
Միայն դուք կհասկանաք, թե ինչ դժվար է 12 տարի սովորել դպրոցում: Միայն Ձեզ է հայտնի, թե ինչ էր դպրոցը ձեզ համար, որ առարկան սիրեցիք, որ ուսուցչին բարկացրիք, որ դասից փախաք ու ինչ ֆատնաստիկ ստեր հորինեցիք վատ գնահատական ստանալուց հետո: Միայն դուք կհասկանաք, թե ում սիրեցիք թաքուն, ում հուշեցիք դասը, ում հետ կշարունակեք ընկերություն անել հետո և միշտ:
Շնորհավորում եմ ձեզ Վերջին Զանգի առթիվ, այսօր վերամբարձ բաներ բարձրաձայնելու օր չէ, երեկ ընդհատված խրատներն էլ ծնողները վաղը կշարունակեն: Այսօր ձեր օրն է, լավ քեֆ արեք, երեխեք, լավ ուրախացեք: Այսօրվա կենացային մաղթանքը՝ ոչ միայն հաջողակ լինեք, այլ նաև հաջողված, նոր որակ ու նոր շունչ բերեք, չչարանաք, չկոտրվեք ու մի քիչ էլ մեծերի մասին մտածեք: Մեր երկրին, ձեր տան անդամներին ու հարազատներին հուսախաբ չանեք: Եվ ամենակարևորը` համարձակ եղեք, չկորցնեք առողջ ավանտյուրիզմի հատիկը ձեր մեջ ու սիրեք, քանզի սերն է արարիչը ամեն գեղեցիկի...»



