Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Քանի բոլորդ քնած եք, մի հատ թաքուն ստատուս գրեմ։
Թող սրանից հետո մի հատ հայ աստղ, մի հատ հայ դերասան, մի հատ հայ հումորիստ, մի հատ հայ եսիմ ինչ մի անգամ բողոքի, որ փող չկա, որ իրանք անտեսված են ու մի կերպ յոլա են գնում...
Տնաշեներ, մեր լրատվականները ողողված են ձեր թագավորավայել կայֆերով արա՜՜՜
Մենակ սաղ օր լացեք, բայց աշխարհը ոտի տակ եք տալիս արա՜ Սաղդ դառել եք տուռիստ ու աշխարհում չմնաց մի երկիր որտեղ էս ամառ չլինի գոնե մեկ հայ հայտնի։
Մի արեք տենց արա, մի լաաացեեեք...
Հ.Գ. Հա մեկ էլ ոնց որ հենց օգոստոսա գալիս ու Հայաստանում դեպք տեղի չի ունենում ոչ մի բան, որտեղ լիքը կամեռա կա, ոչ մի «հայրենասեր» աստղի տանձի, իսկ աստղուհու փիսիկին չի երկրի ճակատագիրը։)) հեսա մի տեղ, որ էլի լինի, կամեռա լինի, սաղ, մոռանալով, որ մի ամիս առաջ արջի քուն էին մտել, էլի մեյդան են գալու...Ես անուններ չեմ տալիս. իրանք միշտ նույն՝ արյան, տխրության ու ցավի վրա փիառվողներն են։
Սաաաղին կարելիա հավքել մի տեղ ու բոլորով ատել ։
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ