▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի երևույթ այս կյանքում չեմ կարող համեմատել մայրության բերկրանքի զգացողության հետ. Հասմիկ Կարապետյան

BlogNews.am-ը գրում է. Վաղ առավոտյան հեռախոսազրույց ենք ունեցել նորաթուխ մայրիկ Հասմիկ Կարապետյանի հետ. երգչուհին առաջին անգամ անկեղծ կիսվել է իր հույզերի ու երջանկության մասին:

 «Անբացատրելի, ոչ մի երևույթ այս կյանքում չեմ կարող համեմատել մայրության բերկրանքի զգացողության հետ: Կարծես թե մինչև հիմա ինչ եղել է, անիմաստ է դառնում: Խոսքերով չեմ կարող բացատրել՝ ինչ եմ զգում: Տաթևն ինձ նոր կյանք նվիրեց իր ծնունդով, ու համոզված եմ, որ էլ ավելի է լցվելու կյանքս նոր ապրումներով, զգացողություններով: Ու չնայած մի քանի ժամ է, ինչ մայրիկի կարգավիճակում եմ, բայց արդեն գիտեմ, որ մայրությունը հրաշքների հրաշքն է և աստվածային պարգև»:

Ինքնազգացողության մասին մեր հարցին Հասմիկը պատասխանեց, որ ամեն ինչ լավ է թե՛ իր և թե՛ փոքրիկի հետ. «Մենք շատ լավ բժշկի ձեռքերում ենք, իսկ դա շատ կարևոր է: Անչափ շնորհակալ եմ նրան»: Երգչուհին նաև նշեց, որ չի պատրաստվում լուսանկարներով հեղեղել համացանցը. «Անկեղծ ասած նեղվեցի, որ առանց իմ թույլտվության բոլոր կայքերը երեկ անդրադարձան այս լուրին, բայց դե հասկանում եմ՝ երկար սպասված լուր էր, ու բոլորը սպասում էին, անհնարին էր, որ լուրը չտարածվեր: Համենայն դեպս, ինչքան կարողացա, թաքուն պահեցի»:

Իսկ այն հարցին, թե ինչպես, այնուամենայնիվ, նորածնի լուսանկարները հայտնվեցին սոցկայքերում, Հասմիկը պատասխանեց. «Այդ մի քանի լուսանկարները իմ բժիշկն է նկարել: Նա ունի այդպիսի տրադիցիա և բոլոր ճուտիկների հետ նկարվում է, սակայն ես չեմ պատրաստվում իմ երեխայի նկարներով փիառ անել: Կմեծանա, բոլորը կտեսնեն նրան))»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее