▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի անգամ չեմ խոստովանել, բայց անկեղծ` շատ եմ ուզում պապա դառնալ. Վարդան Հովսեփյան

Ոչ մի անգամ չեմ խոստովանել, բայց անկեղծ` շատ եմ ուզում պապա դառնալ. Վարդան Հովսեփյան

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է  դերասան Վարդան Հովսեփյանի հետ, ով հիմա նկարահանվում է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում՝ Դավիթի կերպարում:

Վարդան, այս շրջանում Ձեզ տեսնում ենք «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում, հետաքրքիր է՝ բացի սերիալից այլ զբաղվածություն ունե՞ք:

Ոչ, ողջ ուժերս կենտրոնացված է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի վրա: Եթե ցանկանամ էլ, հազիվ թե հասցնեմ այլ զբաղվածություն ունենալ, քանի որ համարյա թե ամեն օր նկարահանման եմ լինում, որովհետեւ իմ կերպարը գլխավոր կերպարներից է, ով գրեթե միշտ  մնացած կերպարների հետ առնչություն ունի:

Այս ֆիլմում դուք մրամնավորում եք հայրիկի՝ փորձելով փոխանցել հայրության հետ կապված բոլոր զգացմունքներն ու բնազդները: Հետաքրքիր է, իրականում չլինելով հայրիկ, դժվար չէ՞ այդ էմոցիաները փոխանցել եւ ճիշտ «մարսել» դերը:

Այս հարցը բավականին շատ եմ լսել, բայց ամենաանկեղծը հիմա կպատասխանեմ՝ իրականում, այո, ինքս պապա չեմ եղել երբեք, բայց դերի ընկալման հարցում մեծ նշանակություն են ունեցել ընկերներս, ովքեր լավ պապաներ են: Նաեւ մի գաղտնիք բացեմ՝ այս կերպարից հետո ցանկությունս մեծացել է պապա դառնալու: Ոչ մի անգամ չեմ խոստովանել, բայց անկեղծ շատ եմ ուզում պապա դառնալ, այս հարցին միշտ ուրիշ կերպ եմ նայել, միշտ մատների արանքով, բայց հիմա վերաբերմունքս շատ է փոխվել: Չեմ կարող չնշել նաեւ, որ հայր-որդի հարաբերությունները ճիշտ վերարտադրելու հարցում մեծ նշանակություն ունի նաեւ սցենարը: Ամեն բան փոխկապակցված է, մեր դեպքում, եթե սցենարը ճիշտ չլիներ, եթե կողքիդ Գուժ Մանուկյանը չլիներ, լավ արդյունք ստանալը հազիվ թե հնարավոր լիներ:

Վարդան, Արմանի ու Ձեր հարաբերությունները էկրանից դուրս ինչպիսի՞նն են:

Պետք է ասեմ, որ Արմանն ինձ համար ֆանտաստիկ երեխա է, նրա հետ ես ուղղակի ընկերություն եմ անում, նկարահանումներից դուրս մենք զանգում ենք, հանդիպում, շփվում, անգամ երկուսով առանձին ենք հանդիպում: Հավատացեք, որ մենք իրար իսկապես կարոտում ենք, երբ որոշ ժամանակ չենք հանդիպում: Նա շատ տաղանդավոր երեխա է, Արմանը շատ չդերասաններից դերասան է, էլ չեմ ասում, որ ինքն արդեն դերասան է ինձ համար: Նա այնքան լավ զգացողություն ունի, իրավիճակն անմիջապես ընկալում ու մատուցում է, որ շատ կրթություն ունեցող դերասաններ անգամ չեն կարողանա դա անել:

Գիտեմ, որ դեմ եք Ձեր կողքին աշխատող մասնագիտությամբ ոչ դերասաններին: Մեր օրերում տարածված այդ միտումը որպես դերասան Ձեզ շա՞տ է խանգարում:

Ինձ համար ոչ թե պարտադիր է կրթությունը՝ դիպլոմը, այլ շնորհը: Ես ոչ թե չդերասաններին վատ եմ վերաբերվել, այլ ասել եմ, որ եթե Ձեր տեղը չի, մի զբաղվեք այդ գործով, քանի որ այդպես դուք հոգնեցնում եք ոչ միայն մեզ՝ աշխատողներին ու հեռուստադիտեղին, այլեւ ձեզ եւս: Հա, հետո նրանք գնում են տուն, ուրախանում, որ հեռուստացույցով են երեւալու, բայց միթե ավելի լավ չէ չերեւյալ ընդհանրապես, քան վատ երեւալ: Եթե պիտի մի բան վատ անես, ուրեմն ինչի՞ ես զբաղվում էդ գործով, թքած էտ երկու կոպեկի վրա էլ, երեւալու վրա էլ: Իհարկե, նրանց կողքին կան նաեւ մրադիկ, ովքր չունեն համապատասխան կրթություն, բայց ունեն շնորհ ու իրենց մոտ հրաշալի ստացվում է դերասանությունը: Ինչեւէ, փորձն ու փաստը ցույց է տալիս, որ այսօր մարդիկ այնքան վատ պայմաններում են ապրում, որ մի պահ իրենց էլ մեղադրելու չէ, որ գրանցվում են քասթինգների, որոնց միջոցով իրենց աշխատանքից բացի կողքից գումար կկարողանան աշխատել: Չեմ ուզում քննադատել, ուղղակի կցանկանամ, որ չդերասանները խաղան գոնե էպիզոդիկ դերերում:

Վարդան, դուք այն դերասաններից եք, որ միանգամից համակրանք եք ձեռք բերել, ինչպե՞ս է հաջողվում ճիշտ մատուցել Ձեզ ու բոլոր դերերում հաջողություն գրանցել: Գուցե որպես դերասան նաեւ կիսվե՞ք Ձեր հմտություններով:

Ես այնքան չեմ մեծացել, որ խորհուրդ տամ, ուղղակի ինձ համար մի կարեւոր խնդիր կա, որ իմ առաջ դրել եւ հետեւել եմ: Ես ավարտել եմ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը, ումից շատ բան եմ սովորել, նաեւ ընթացքում տարբեր դերասանների հետ աշխատելով՝ փորձել եմ վերցնել այն կարեւորը, որը դերասանին պետք է: Մի բան գիտեմ՝ հանդիսատեսը դերասանին սիրում է անկեղծ տեսնել, եթե նա անկեղծ է ինքն իր հետ, իր կերպարի հետ, ուրմեն հանդիսատեսը կհավատա քեզ:

Ձեր կերտած կերպարները բնավորությամբ ընդհանրություններ ունեն: Սա ինչի՞ հետ է կապված (շատ դերասաններ սրտնեղում են, որ ռեժիսորներն իրենց միանման կերպարներում են տեսնում ու բազմաժանրություն չեն ապահովում):

Չգիտեմ ինչքանով են նման, ինչքանով տարբեր, բայց մեզ մոտ կա այդ միտումը, երբ դերասանին տեսնում են մի ժանրում, որը սիրվում է հանդիսատեսի կողմից, հետո նրան մեծամասամբ հենց նման դերեր են վստահում: Իհարկե, որոշ նմանություններ կան, ավելին ասեմ, ես իմ իրական տեսակով էլ եմ իմ կերպարներին նման: Առհասարակ, հնարավոր չէ ճիշտ կերտել կերպար, որը ոչ մի կերպ քեզ հետ կապ չունի: Իհարկե, ստեղծում ես կերպարներ, բայց ներսումդ եղած որոշ գծերից խուսափել չես կարող:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее