▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել․ վարչապետ

«Այդպիսի բան չկա և այդպիսի բան չի էլ եղել․ ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե ՀՀ-ն նորանոր ճանապարհներ և բնակավայրեր է զիջում հակառակորդին։

«Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ․ ո՞ր սահմանը նկատի ունեն։ Ի վերջո, ամենակարևոր փաստերից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար։ Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում, և եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010թ․-ին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ ասվում է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հնարապետության հետ։ Այսօր տեղի է ունեցել այն, ինչ նկարագրված է այդ օրենքի մեջ»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее