▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ մեկ գործ չունի, թե ով ում հետ է քնում»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ մեկ է, թե ով ում հետ է քնում։
Ոմանք հայտարարում են, որ կուսակրոն են, բայց կին ու երեխա ունեն, ոմանք էլ ամուսնացած են, բայց այլոց հետ են քնում, երբեմն՝ նաև այլոց հետ երեխաներ ունենում: Մեր ի՞նչ գործ:
Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում: Դա այդ մարդկանց անձնական հարցերն են ու այլոց չեն վերաբերվում:
Պետությունը որևէ կերպ չի կիրող և չպիտի գործ ունենա նրա հետ, թե սրբազաններից կամ այլ անձանցից ով ում հետ է քնում, քանի դեռ այդտեղ չկա պեդոֆիլիա կամ քրեորեն պատժելի այլ արարք:
Թե բա «հայտարարում են, որ կուսակրոն են, բայց սիրով են զբաղվում»: Է հետո՞: Աշխարհում քի՞չ մարդ կա, որ խաբում է, թե ում հետ է քնում կամ ում հետ չի քնում... Վատ են անում, բայց դա իրենց անձնական գործն է, պետությունը, հանրությունը կամ քաղաքական գործիչները այդտեղ անելիք չունեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее