«Banda Agency и Republique» ընկերությունը, որը համարվում է «Եվրատեսիլ 2017»-ի խորհրդանիշի հեղինակը, հրապարակել է տեսանյութ, որում բացատրվում դրա իմաստը:
Նշենք, որ տեսանյութի՝ համացանցում հայտնվելուց հետո, «Եվրատեսիլ 2017»-ի լոգոն ծաղրանքի առարկա է դարձել համացանցային օգտատերերի շրջանում: Ոմանք այն համեմատել են երշիկի, իսկ ոմանք էլ՝ Յուլիա Տիմոշենկոյի հայտնի հյուսի հետ:
«Կարևոր էր, որպեսզի մենք ստեղծեինք այնպիսի մի բան, որը տարբեր լսարանների մոտ տարատեսակ արձագանք կստանար»,- նշվում է տեսանյութում:
Ստորև առաջարկում ենք դիտել համացանցային օգտատերերի գրառումները ներկայացնող տեսանյութը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ն անց է կացվելու Կիևում՝ մայիսի 9-ին: