▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ 2018թ.-ին, ոչ 2118թ.-ին, ոչ էլ 2218թ.-ին հող չի հանձնվելու, մոռացե՛ք

Ամանորն Արցախի նախագահը դիմավորել է  Թալիշում՝ զինվորների հետ: Նրանից հետ չեն մնացել Կառավարության անդամները: Այս միասնականությամբ ու հանդուրժողականությամբ էլ պետք է շարունակենք աշխատել: Համոզված եմ՝ լուրջ հաջողություններ ենք գրանցելու: Ժամանակն է բաժակաճառային հայրենասիրությունից անցնել իրականին: Կարելի է բացիկ ուղարկել առաջին գծում կանգնած զինվորին: Կան շատ խնդիրներ, որոնց լուծման համար ոչ թե օգնություն, այլ մասնակցություն է պետք: Օրինակ՝ Շահումյան շրջանի համար Գագիկ Ծառուկյանից խնդրել եմ 250 տոննա ցեմենտ: Շատ են աջակցություն ցուցաբերում նաև արտերկրում ապրող հայերը: Մարդիկ կարող են իրենց ձեռքով ամեն ինչ անել, գալ, հետևել աշխատանքներին կամ ներկայացուցիչ ուղարկել: Պետք է այնպես անենք, որ ծաղկի այս դրախտավայրը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Բանախոսը ևս մեկ անգամ անդրադարձավ տարածքներ հանձնելու մասին չվերջացող խոսակցություններին՝ նկատելով.

«Ո՞վ է խոսում: Ոչ 2018թ.-ին, ոչ 2118թ.-ին, ոչ էլ 2218թ.-ին հող չի հանձնվելու: Այդ խնդիրը փակեք ձեզ համար: Բանակցությունների ժամանակ ի՞նչ կխոսեն, ի՞նչ կասեն, դրանք էլ են երկրորդական: Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է՝ իր բոլոր կառուցվածքներով, և որևէ մեկը չի պատրաստվում այդ պետության որևէ հատված որևէ մեկին տալ: Մոռացե՛ք նաև «ազատագրված տարածքներ» հասկացությունը: Չկա տենց բան: Ամենը Արցախի հանրապետության տարածք է»:

Լրագրողի այն դիտարկմանն էլ, թե՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ է դրա մասին խոսել, Իսագուլյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ մենք տարածքներ ենք զիջում: Նա միշտ ասել է՝ մենք Արցախի կողքին ենք, ոչ՝ Արցախի փոխարեն»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее