▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օ, մայ գադ, կարող ես վաբշե չասել... Դիանա Գրիգորյանի հայերենի դասերից

Մանկագիր Երազիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Օ, մայ գադ, կարող ես վաբշե չասել»: Այս լեզվական խառնաշփոթը նորին մեծություն Դիանայի սերիալից է («Արմենիա» ՀԸ): Մի նախադասության մեջ` երկու օտար լեզու և հայերեն: Բայց այստեղ անգլերենի ու ռուսերենի մեջ մի կարևոր տարբերություն կա: «O, my god»-ը հնչում է անգլերեն և հենց այդպես էլ ընկալվում է. օտար լեզվով արտահայտություն մը: Իսկ ռուսերեն «вообще»-ն, մյուս բոլոր ռուսերեն բառերի ու արտահայտությունների նման, ներկայացվում է որպես հայերեն: Այսպես խոսողը չի էլ մտածում, որ ռուսերեն է խոսում: Որ ինքը «ռուսկախոս» է: Ցավոք սրտի, լսողներից շատերն էլ այսպիսի խոսքը ընկալում են որպես մաս-մաքուր հայերեն: Եվ այս երևույթին իր ավանդն է բերում հայկական հեռուստաընկերությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее