«Նզովքի են արժանանալու ինչպես կարգալույծ եղած հոգևորականները, այնպես էլ մասնակիցները»
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Արագածոտնի Հովհաննավանքի` կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը հայտարարել է, թե փաստացի չի ենթարկվելու Մայր Աթոռի որոշմանը և առաջիկա կիրակի օրն ինքը պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։
Յուրաքանչյուր հոգևորական ու ճշմարիտ Քրիստոնյա մարդ լավ գիտի, որ կարգալույծ հռչակված վիճակում Սուրբ Պատարագ մատուցելը քրիստոնեական հոգևոր բոլոր կանոններով նզովքի արժանի արարք է, և մեղքի մեջ են ընկնելու նաև կարգալույծ արված քահանայի ձեռքից հաղորդություն ստացող հավատացյալները։
Հիմա մարդիկ անտեսում ու պղծում են ամեն սրբություն՝ հայրենիքից մինչև ծնող ու երեխա, գուցե արդեն նաև հոգևոր պատվիրաններն էլ պղծեն հենց անաստված որոշ քահանաների ձեռքով։
Սիրելի հայրենակիցներ, Կաթողիկոսի նկատմամբ ձեր վերաբերմունքը կարող եք ունենալ, կարգալույծ արված քահանան կարող է իր իրավունքները պաշտպանել կարգապահական խմբի հետ հանդիպմանը, որից հետևողականորեն խուսափում է տևական ժամանակ։
Բայց հիշեք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ անարգանքի համար Աստվածաշնչյան նզովքի են արժանանալու ինչպես կարգալույծ եղած հոգևորականները, այնպես էլ դրան մասնակիցները՝ վարչապետից մինչև շարքային հավատացյալ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet