▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստել, Քըրքի փողերով նկարած ֆիլմն են նայում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ենթադրենք Վարդան Օսկանյանին չէր հաջողվում Քըրք Քըրքորյանին համոզել Հայաստանում ներդրումներ կատարել: Բա հետո՞...
Հետո այն, որ այսօր Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան մակարդակի ֆիլմ էլ չէր լինելու:
Անկախ պետության իշխանություն ես, բա մինչև հիմա ինչո՞վ էիր զբաղված, որ չկարողացար այդ թեմայով մի ֆիլմ ֆինանսավորել /օֆշորներից մի քիչ փող կտրեիր ու ֆիլմ պատվիրեիր/:
Օսկանյանն էր ու չէր գտնում Քըրքին, բա հետո՞...
Հե՛չ պատվախնդրություն չունե՞ք:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին անգամ թուրքերն այդ թեմայով ֆիլմ ստեղծեցին, իսկ սրանց վեջն էլ չէր...
Իսկ հիմա «տարժեստվեննի» փակ դիտում են կազմակերպել ու նստել, Քըրքի փողերով օսկարակիր ռեժիսորի նկարած «Խոստում» ֆիլմն են նայում:
Այն նույն Բարերարի, որը սրանց անօրինություններից ստիպված եղավ 2011-ին փակել իր հիմնադրամն ու եղած գումարը փոխանցել Լոսի համալսարանին...
Իսկ մինչ այդ և հետո էլ սրանք հայ-թուրքական քիրվայության «էքստազի» մեջ էին:

Կիմա Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее